Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նրանք չգիտեն, թե ինչ են անում

Նրանք չգիտեն, թե ինչ են անում
19.02.2014 | 15:08

Մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կհրավիրի Հայ ազգային կոնգրեսը, իսկ երեկոյան, Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում, որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հանդես կգան քաղաքացիական նախաձեռնությամբ. նրանք պատրաստվում են իրենց համախոհների հետ լուսաբացը դիմավորել այստեղ:
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Կարինե Աշուղյանն այդ առնչությամբ irates.am-ին ասաց հետևյալը. «Այն, որ Մարտի 1 –ին միևնույն Շարժումից ծնված քաղաքական ուժերը տարբեր կերպ են հիշելու, արդեն շատ վհատեցնող է, որովհետև դա հոկտեմբերի 27 –ով կնքված և մարտիմեկյան արյամբ վերակնքված այս իշխանության սրտով է: Որովհետև Մարտի 1–ը ջրբաժան էր` երկիրը պահող-սիրող տեսակի և այն մինչև վերջ լափող-լլկողների միջև: Հիմա, հուրախություն իշխանության, ուրիշ ջրբաժաններ են գոյացել: Երևի, շատ բան չի փոխվի ո´չ այս, ո´չ էլ այն ուժի նախաձեռնությունից: Թեև տասն անմեղ զոհերի հոգիները խաղաղություն չեն գտել և շարունակում են թևածել մեր քաղաքում, թեև նրանց հարազատները շարունակում են պատասխանատվություն և բարոյական հատուցում պահանջել, բայց քաղաքական օրակարգն է,ցավոք, փոխվել: Սահուն և աննկատ ասպարեզ եկած «ակտիվիստներին» մտահոգող հարցախմբի մեջ Մարտի 1–ը , կարծես թե, չկա: Չգիտեմ` ինչպես և ում մարտակոչով, բայց մեր դառնացած-հուսահատված-արտագաղթող ժողովուրդը պետք է թափ տա իրեն, ոտքի կանգնի և այս հողի վրա ազատ ու երջանիկ ապրելու իր իրավունքը նորից նվաճի: Քանի դեռ ուշ չէ: Քանի դեռ հնարավոր է փրկել այսօրվա և մանավանդ վաղվա Հայաստանը: Եվ որովհետև քաղաքական խարդավանքներից հեռու եմ և ոչ էլ մտածում եմ, թե մյուսներն ինձանից պակաս հայրենասեր են, երևի, կլինեմ և´ Ազատության հրապարակում, և´ Մյասնիկյանի արձանի մոտ. Մարտի 1–ի հուշը ինձ կտանի հենց այդ ճանապարհով: Մարտի 1–ին և դրանից առաջ ու հետո կաղոթեմ զոհերի հոգիների խաղաղության համար: Նաև նրանց համար, ովքեր Աստծուց թաքուն հաշվարկներով են քայլ անում: Կաղոթեմ, որովհետև նրանք չգիտեն` ինչ են անում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ